1897 դիտում
08:14 23-10-2015
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ճաշկերույթ-դրամահավաքը այս տարի տեղի չի ունենա. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա դրամահավաքի մասին.
«Քաղաքական և գործարար ռուսամետ շրջանակներում խոսվում է, որ Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում ամեն տարի անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ճաշկերույթ-դրամահավաքը այս տարի էլ տեղի չի ունենա։
Ավանդական այս դրամահավաքին սովորաբար մասնակցում էին հիմնականում ռուսաստանաբնակ խոշոր գործարարները, մասնավորապես Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը և ուրիշներ, որոնց ներդրած գումարը բավական պատկառելի էր լինում։
Երբ անցյալ տարի առաջին անգամ այս ավանդույթը խախտվեց, հույս կար, որ հաջորդ անգամ այն կկայանա։ Երեկ, երբ փորձեցինք «Հայաստան» հիմնադրամի լրատվական ծառայությունից ճշտել այս տարի կայանալո՞ւ է Մոսկվայի ճաշկերույթ-դրամահավաքը, մեզ դժվարացան պատասխանել։ Փոխարենը, հոկտեմբերի 18-ին Տորոնտոյում տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ ավելի քան 700 հազար դոլար է հավաքագրվել, որը տեղի համար համարվում է ռեկորդային։ Իսկ ընդհանրապես, վերջին 2-3 տարում «Հայաստան» հիմնադրամ մուտք արվող գումարների նվազման միտում է արձանագրվում»:
Նմանատիպ նյութեր
2449 դիտում
10:33 20-10-2015
«Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախի զարգացմանն ուղղված դրամահավաքը Տորոնտոյում
3396 դիտում
21:47 26-10-2016
Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը
2022 դիտում
17:10 15-11-2017
Կանադայում անցկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ամենամյա դրամահավաքը
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»