2476 դիտում
10:33 20-10-2015
«Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախի զարգացմանն ուղղված դրամահավաքը Տորոնտոյում
Հոկտեմբերի 18-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ ամենամյա դրամահավաքի միջոցառումը:
Երեկոյին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ, Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Երեկոյի պատվո հյուրն էր Դադիվանքի, իսկ նախկինում` Գանձասարի հոգևոր հովիվ, Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն, ով իր խոսքում վերհիշեց դրվագներ Արցախյան ազատամարտի տարիներից:
Դեսպան Արմեն Եգանյանն իր ելույթում նշեց, որ հայ ազգն այսօր իր ուրույն ներդրումն ունի ինչպես հայրենիքի, այնպես էլ աշխարհի շատ երկրների զարգացման գործում, իսկ Հայաստանն ու Արցախը մեծ նվաճումներ են արձանագրում ամենատարբեր ոլորտներում: «Մեծապես կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը` թույլ տվե՛ք առանձնացնել վերջինիս Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները, որը տարիներ շարունակ ապացուցում է իր ուժը, տոկունությունը և մեծ հաջողությունների հասնելու կարողությունը», - նշեց դեսպանը:
Երեկոյի ընթացքում հավաքագրված ավելի քան 700 հազար դոլար ռեկորդային գումարն ուղղվելու է Արցախի զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:
Նմանատիպ նյութեր
1933 դիտում
08:14 23-10-2015
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ճաշկերույթ-դրամահավաքը այս տարի տեղի չի ունենա. «ՀԺ»
3432 դիտում
21:47 26-10-2016
Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը
2052 դիտում
17:10 15-11-2017
Կանադայում անցկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ամենամյա դրամահավաքը
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ