slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Կանադայում անցկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ամենամյա դրամահավաքը
211652_close_icon

Կանադայում անցկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ամենամյա դրամահավաքը

views-count2265 դիտում article-date 17:10 15-11-2017
Նոյեմբերի 12-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը ներկա գտնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ամենամյա դրամահավաքին: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Տորոնտոյի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Փիթեր Ունջյանը: Ձեռնարկին ներկա էին հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, տորոնտոհայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Մարտիրոսյանը մեծապես կարևորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները: «Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում մասնաճյուղը մի քանի միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում: Այս փաստը Տորոնտոյի մասնաճյուղի նվիրյալների ամենօրյա աշխատանքի խոսուն վկայությունն է: Ցանկանում եմ առիթն օգտագործել և այդ նվիրյալներից յուրաքանչյուրին անհատապես շնորհակալություն հայտնել այն աշխատանքի համար, որ նրանք իրականացնում են», - իր խոսքում մասնավորապես նշեց ՀՀ դեսպանը: Միջոցառման ընթացքում ՀՀ դեսպանը Փիթեր Ունջյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից վերջինիս շնորհված «Կոմիտաս» մեդալը: Երեկոյի ընթացքում հավաքված 530.000 ԱՄՆ դոլար գումարն ուղղվելու է Արցախում ոռոգման համակարգի վերակառուցմանը:

Նմանատիպ նյութեր