1630 դիտում
08:16 22-10-2015
Գալուստ Սահակյանին վաղուց «տարել» է. նա պետբյուջեի հաշվին արտասահմանյան գործուղումները համարում է հոբբի. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը փորձել է վերծանել ԱԺ նախագահ Գալուս Սահակյանի արտահայտած միտքը. «Անդրադառնալով այն հարցին, որ նախկինում ինքը խուսափում էր ինքնաթիռներից, իսկ հիմա անընդհատ գործուղումների մեջ է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Չեմ ընտելացել, քաղաքականության մեջ չեն ադապտացվում, դա այն հոբբին է, որը քեզ էսպես տանում է, տանում է ու տանում»:
«ՉԻ»-ն գրում է.«Այն, որ Գալուստ Սահակյանին վաղուց է «տարել»՝ բոլորը գիտեն, բայց որ նա պետբյուջեի հաշվին արտասահմանյան գործուղումները համարում է հոբբի՝ նորություն էր:
Ինչ արած, մարդ կա թիթեռնիկներ է չորացնում, մարդ կա՝ժանգոտ կողպեքներ է հավաքում, մարդ էլ կա՝ արտասահմանյան գործուղումների է մեկնում: Վատ հոբբի չէ: Ափսոս՝ հարկատուների հաշվին է: Իսկ հարկատուները, թարսի պես, Գալուստ Սահակյանի ծախսերը հոգալու հոբբի չունեն:
Այ, եթե արտասահմանում բարձրաստիճան պաշտոնյաներ լինեին, որոնց հոբբին լիներ, ասենք, երրորդ աշխարհի երկրների խորհրդարանների նախագահների անկապ մտքերը լսելը, այդ դեպքում՝ հենց նրանք կհոգային Գալուստ Սահակյանի գործուղումների ծախսերը, մեր բյուջեն էլ ահագին կթեթեւանար»:
Նմանատիպ նյութեր
8957 դիտում
09:50 20-10-2018
Շրջագայելու հաճույքից զրկվեցին. Արա Բաբլոյանը չեղարկել է ԱԺ պատգամավորների գործուղումները. «Ժամանակ»
5827 դիտում
08:33 17-01-2014
Արթուր Բաղդասարյանը պետբյուջեի հաշվին ընտանեկան բիզնեսն է զարգացնում. Ժողովուրդ
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան