211652_close_icon
views-count1340 դիտում article-date 15:40 04-04-2022

 ԵՊԲՀ լավագույն մասնագետները զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին բժշկական խորհրդատվություն կտրամադրեն շաբաթ օրը

Մեր մեծ բժշկական թիմն այս շաբաթ` ապրիլի 9-ին, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում մասնագիտական խորհրդատվություններ կանցկացնի մասնավորապես նախկին և ներկա զինծառայողների և հավասարեցված անձանց, ռազմական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև իրենց հարազատների՝ մայրերի, քույրերի, կանանց և դուստրերի համար: 

ԵՊԲՀ պրոֆեսորների և առաջատար մասնագետների կողմից ծրագրի շրջանակում իրականացված անվճար խորհրդատվությունների և սահմանված ծավալով լաբորատոր- գործիքային հետազոտությունների թիվը շուրջ մեկ ամսում գերազանցել է 800-ը:
Համալսարանական նախաձեռնությունն ուղղված է բնակչության շրջանում տարբեր հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը ու ժամանակին որակյալ բուժօգնություն ցուցաբերելուն։ 

Հարգելի քաղաքացիներ, ծրագրի մանրամասներին ծանոթանալու և նախապես հերթագրվելու համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ +374 10 58 07 24
 «Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ +374 91 16 20 00 
«Միքայելան» վիրաբուժության ինստիտուտ՝ +374 41 60 01 45 կամ կարող եք հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին։

Նմանատիպ նյութեր