Սանտյագոյի օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել. տեսանյութ
Sky Airlines ավիաուղիների 137 ուղևորներով օդանավը վթարային վայրէջք է կատարել` անմիջապես թռիչքից հետո վերադառնալով օդանավակայան:
Բանն այն է, որ թռիչքի պահին շարժիչերից մեկի վահանակները քամուց պոկվել են, ինչը կարող էր վտանգ ներկայացնել թռիչքի ժամանակ օդում:
Օդանավի անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան, իսկ ուղևորները շարունակել են թռիչքը մեկ այլ օդանավով:
Ներկայացնում ենք օդանավի ուղևորներից մեկի արձանագրած տեսանյութը: