Շիրակի մարզում տաքսի ծառայության գրասենյակում հայրը դանակահարել է դստերը վարկաբեկող երիտասարդին
Լերմետ Սեմենովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում՝ նա Արթիկ քաղաքի Շինարարների 4 հասցեում գտնվող «Անի» տաքսի ծառայության գրասենյակում դստերը` Ա. Վարդանյանին վարկաբեկելու հարցով վիճաբանել է Արթիկ քաղաքի բնակիչ Յուրիկ Ալոյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով` ծալովի դանակով հարվածել է Յ. Ալոյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին ,լարված պնևմոթորաքսի ձևով պատճառել նրա առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։