ՀՖՖ. Նպատակահարմար չենք համարում մեկնաբանել Ալբանիայի հետ խաղի շուրջ լուրերը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ պատրաստ չէ մեկնաբանել լրատվամիջոցներում շրջանառվող [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/13/67583/]տեղեկություններն[/url] այն մասին, որ Ալբանիայի հավաքականը կաշառել է Հայաստանի ազգային հավաքականի չորս խաղացողի՝ Եվրո-2016-ի խմբային փուլի վերջին խաղում:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մոտ ժամանակներս պաշտոնապես կներկայացնի իր տեսակետն այս թեմայի վերաբերյալ: Ներկա պահին ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում մեկնաբանել այդ լուրերը», նշված է ՀՖՖ-ի նամակում, որը հասցեագրվել է ռուսական Спорт-Экспресс-ին:
Հիշեցնենք, որ այդ խաղում Ալբանիան Հայաստանի հավաքականին հաղթեց 3:0 հաշվով և առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր: