3654 դիտում
16:07 14-10-2015
Եթե ես ասեմ` ինչով եմ զբաղվում, բոլորդ կզարմանաք, ձեր ֆանտազիան չի հերիքի․Արա Աբրահամյանը՝ իր զբաղմունքների մասին
Եթե ասեմ` ինչով եմ զբաղվում, բոլորդ կզարմանաք։ Ձեր ֆանտազիան չի հերիքի, երբ իմանաք, թե ես ինչերով եմ զբաղվում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Խոսելով իր մասին՝ նշեց, որ Ռուսաստանում ձեռք է բերել բավական մեծ փորձ, գիտելիքներ, կապեր եւ հիմա ուզում է օգտակար լինել իր երկրին՝ մուտք գործելով քաղաքական դաշտ, նպաստելով երկրի զարգացմանը:
«Ես չեմ կարող Ռուսաստանում հանգիստ լինել, եթե գիտեմ, որ իմ երկիրը օգնության կարիք ունի: Այնպիսի բան չեմ անելու, որ էս երկրին վնասեմ: Ընդհակառակը, այնպիսի ծրագիր ենք կազմելու եւ իրագործենք…։ Դուք գիտեք, թե ինչ վիճակում է Հայաստանը: Մենք փորձելու ենք նպաստել երկիրը այս վիճակից դուրս բերելուն։ Այնպես չէ, որ գիշերը քնել եմ ու հանկարծ որոշել Հայաստանում կուսակցություն բացել։ Եթե ձեզ համար դա խաղ ու պար է, ինձ համար խաղ ու պար չէ»,- ավելացրեց նա։
Ի դեպ, Արա Աբրահամյանը նշեց, որ շատ ժամանակ իրեն ասում են, թե իր ռուսերեն խոսալը իրեն չի՞ խանգարում կամ չի՞ ամաչում, որ ռուսերեն այնպես չի խոսում, ինչպես բոլորը: «Մի անգամ էդ ռուսերեն խոսացողներդ եկեք, հավաքվեք, մի կառույց բացեք, էս երկրի վիճակը վերցրեք ձեր վրա, ինձ էլ ազատեք: Բայց, ցավոք սրտի, չկա: Մկների ժողովը չի` ճառը ասեն, մեխանիզմն ասեն, զանգը չկախեն: Ես չեմ ուզում գիշերը հանգիստ քնեմ, ճոխ սեղանների մոտ նստեմ, բայց ստեղ ժողովուրդը վատ ապրի»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ այսօրվա հրավիրված ասուլիսում Ա. Աբրահամյանը հայտարարել էր, որ մտադրություն ունի նոր կուսակցություն ստեղծել եւ մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, հակառակ դեպքում կմիանա քաղաքական ուժերից որևէ մեկին:
Նմանատիպ նյութեր
2044 դիտում
12:58 03-02-2014
Համբերեք. բոլորդ էլ կլսեք, բոլորդ էլ կտպագրեք. Գագիկ Ծառուկյան. 168.am
Այս բաժնից
1630 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ