211652_close_icon
views-count1564 դիտում article-date 12:38 03-11-2021

Ես որքա՞ն ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հերիք չի՞ ձեր վախերը ցուցադրեք․ Արման Թաթոյանը ԱԽՔ-ի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Այսօր մամուլի ասուլիսին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց անվտանգության գոտու անհրաժեշտութունը և նոր արտահերթ զեկույցը, որտեղ հիմնավորված են Ադրբեջանի հանցավոր արարքները։

Նա նշեց, որ Միջազգային հստակ պահանջ է՝ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան չի կարող համարվել լեգիտիմ, եթե չի ապահովում մարդու իրավունքները, չի համապատասխանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության կանոններին և չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը։ «Մենք ասում ենք, որ կառուցում ենք այլընտրանքային ճանապարհ, բայց մենք ինչի՞ ենք հրաժարվել միանգամից այդ մեր ճանապարհից ու դեռ ասում ենք, որ եթե Ադրբեջանը ասում է դա մերն է՝  բերեք այլընտրանքային ճանապարհներ կառուցենք։
Բա բերեք մի հատ էլ այլընտրանքային գյուղեր կառուցենք, եկեք այլընտրանքային քաղաքներ կառուցենք։ Այո ՛ճանապարհ կառուցենք անվտանգության համար, բայց ոչ նրա համար, որ Ադրբեջանը պահանջ է ներկայացրել»,–ասաց նա և  նշեց, որ մանրակրկիտ ուսումնասիրել են քարտեզները և ադրբեջանական իշխանությունները միշտ օգտագործել են էթնիկ գործոնը՝ տարածքներ բռնազավթելու համար, ասել են՝ այստեղ ադրբեջանցիներ են ապրում, ուրեմն դա ադրբեջանական տարածք է»։

Անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՄԻՊ–ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, և որ մի քանի ամիս անց հետո առաջադրելու են ՄԻՊ–ի իրենց թեկնածուին, Արման Թաթոյանն ասաց, որ այդ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները։ «Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ։ Ես պաշտոնապես դիմելու եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովի ՀՀ ՄԻՊ–ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»,–ասաց նա և նշեց, որ Ազգային անվտանգության հետ չի կարելի շփոթել նրա հայտարարությունները, և այդ մարդու արարքները ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն։

«Այդ պաշտոնատար անձն այն անձը չէ, որ ժամանակ հատկացնեի, մանրամասն անդրադառնայի, բայց համակարգային խնդիր կա, հետևողական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով վարկաբեկելու մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը»,–ասաց նա։

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր