211652_close_icon
views-count1032 դիտում article-date 14:50 10-06-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին. . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի 1-4 կուրսերի մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի: Հանդիպմանը Բարլոու սարկավագը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համալսարանի ավելի քան քսանհինգ հազար ուսանողից հինգ հարյուրը հայ են, իսկ Հայագիտության ամբիոնի դասերին տարեկան մասնակցում է շուրջ հարյուր հիսուն ուսանող: Պրն. Տեր-Մկրտչյանն ընդգծեց, որ ամեն անգամ, երբ գալիս է Հայաստան, անպայման այցելում է Մայր Աթոռ, որպեսզի լիցքավորվի ու ներշնչվի և այդ նույն ներշնչումը փոխանցի իր ուսանողներին, որ զգան, թե որքան զորեղ է Հայաստանյաց Եկեղեցին և ինչպիսի կարևոր դեր է խաղում հայոց կյանքից ներս: Այնուհետև համալսարանականներին ողջունեց Գարեգին Բ. Կաթողիկոսը` ամենքին բերելով իր հայրական սերն ու օրհնությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Բարլոու Տեր-Մկրտչյանին՝ հայ երիատասարդներին հայրենիքի հետ մշտապես կապելու, նրանց հայկական ոգի, շունչ ու կրթություն փոխանցելու համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամեց լինել ժրաջան և ուսումնատենչ, որպեսզի ապագայում, ուր էլ որ բնակվեն, իրենց նվիրյալ ու արդյունավետ ծառայությունը բերեն հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը խմբին մաղթեց բարի կեցություն հայրենիքում` շրջելու պատմամշակութային տարբեր վայրերով, հիանալու դարավոր սրբավայրերով և վայելելու ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալ ոգին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր