Չիլիի ափերին իրար հաջորդող երկրաշարժներ են տեղի ունեցել
Չիլիի ափերին իրար հաջորդող մի քանի երկրաշարժներ են տեղի ունեցել, որոնցից ամենահզորը եղել է 5,4 մագնիտուդ ուժգնության, հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Նշված ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Օվալիեից 86 և Իլյապելից 80 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 23 կմ խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: