Երկրաշարժներ՝ Պակիստանի հարավ֊արևելքում․ կան տուժածներ
Պակիստանի հարավարևելյան հատվածում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Դաուր քաղաքից 12 կմ դեպի հարավ֊արևելք, հիպոկենտրոնը՝ 15 կմ խորության վրա։
Նշենք, որ ավելի վաղ այդ շրջանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկարշարժ էր գրանցվել, որի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։
Ըստ տեղական ԶԼՄ֊ների տվյալների՝ երկրաշարժի հետևանքով գրանցվել է ավելի քան 2 զոհ, շուրջ 40 վիրավոր։