211652_close_icon
views-count1366 դիտում article-date 12:48 09-10-2015

Ագուերոն վնասվածք է ստացել և պատգարակով հեռացել խաղադաշտից. տեսանյութ

Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն Էկվադորի հավաքականի հետ 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման հանդիպման (0:2) ժամանակ վնասվածք է ստացել: Խաղի 19-րդ րոպեին գնդակ ընդունելիս Ագուերոն ձգել է ձախ ազդրի մկանը: Դրանից հետո արգենտինացուն պատգարակով են խաղադաշտից դուրս բերել: Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում վերջին երկու խաղում 6 գոլի հեղինակ էր դարձել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր