2119 դիտում
08:20 08-10-2015
Խաղողի մթերման այս թոհուբոհի մեջ ՕԵԿ նախագահի «Հայասիի» ձայնը չի լսվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կոնյակի և գինու գործարանները վերջին օրերին հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ խաղողագործները չեն կարողանում իրացնել իրենց աճեցրած բերքը։ Ինչպես հայտնի է՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ևս մի քանի տարի առաջ կոնյակի գործարան հիմնեց՝ «Հայասի գրուպ» անվանումով։ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գտնվող այդ գործարանը ՕԵԿ-ականները ժամանակին մեծ խանդավառությամբ քարոզում էին։
Սակայն խաղողի մթերման հարցով այս թոհուբոհի մեջ «Հայասիի» ձայնը չի լսվում։ Ինչո՞ւ խաղող չեք մթերում, միայն Ծառուկյանի վրա՞ է այդ պարտականությունը, «Ժողովուրդ»–ի այս հարցմանն ի պատասխան՝ «Հայասի» գործարանից ոմն Հասմիկ ասաց, թե այս տարի իրենք մթերել են մոտ 2 հազար տոննա խաղող՝ 140-150 դրամ արժեքով։ Սինչդեռ գյուղացիների շրջանում լուրեր են պտտվում, որ «Հայասին» հիմնականում գործում է ներկրված հումքի հիման վրա։ Կոնյակի սպիրտ ներկրելու մասին լուրը գործարանի աշխատակիցը չհերքեց՝ ասելով. «Տեղեկություն չունեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել»»:
Նմանատիպ նյութեր
8749 դիտում
20:52 08-09-2017
Խաղողի պահանջարկն այս տարի մեծ է. մթերման միջին գինը սահմանվել է 130 դրամ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը