Խաղողի պահանջարկն այս տարի մեծ է. մթերման միջին գինը սահմանվել է 130 դրամ
«Ակտիվորեն պատրաստվում ենք խաղողի մթերմանը: Վերամշակողները այս տարի պատրաստ են մինչև 140 հազար տոննա խաղող ընդունել»,- լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Մակարյանը տեղեկացրեց, որ խաղողի պահանջարկն այս տարի աճել է:
«Արդեն 1400 տոննա խաղող է մթերվել: Միջին գինը այս տարի ևս 130 դրամ է սահմանված: Մթերումներն արդեն սկսել է 3 ընկերություն»,- տեղեկացրեց նա:
Նախարարի տեղակալը նշեց, որ անցած տարվանից խաղողի մթերման հետ կապված դեռևս 84.3 միլիոն դրամի պարտք կա:
«Ամենախնդրահարույցը մնում է «Վինար» ընկերությունը, որը դեռևս 30 միլիոն դրամի պարտք ունի»,- նշեց փոխնարարը և հավելեց, որ վերահսկողություն կիրականացվի մթերման գործընթացը հարթ և առանց խոչընդոտների կազմակերպելու նպատակով: