«Բարսելոնան» Qatar Airways-ից 4 տարում 290 մլն եվրո կստանա
«Բարսելոնան» Qatar Airways-ի հետ նոր համաձայնագիր կկնքի:
Կատարյան ընկերության հետ նոր պայմանագրով «Բարսելոնան» մինչև 2020 թվականը 290 մլն եվրո կստանա:
Qatar Airways-ը, որը կատալոնյան ակումբի տիտղոսային հովանավորն է 2013 թվականից, տարեկանը 65 մլն եվրո կվճարի և դրանից բացի, 30 մլն եվրո պարգևավճար:
Համաձայնագրի մասին կհայտարարվի հոկտեմբերի վերջին, իսկ ուժի մեջ կմտնի 2016 թվականից: