3360 դիտում
22:27 23-07-2020
Մայդանի կոչեր հնչեցնող օտարերկրյա լրատվամիջոցներին հարկավոր է արտաքսել․ Լուկաշենկո
«Եթե Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցները խախտում են մեր օրենքները և մարդկանց տարատեսակ մայդանների մասնակցելու կոչեր են հնչեցնում, արտաքսեք դրանց», - այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ, դիմելով ենթականերին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30743486.html]«Ազատությունը»[/url]։
Բելառուսի ղեկավարի քննադատության թիրախում են հայտնվել մասնավորաբար այն գերատեսչությունները, որոնք թույլատրել են օտարերկրյա լրատվամիջոցներին անարգել կերպով գործել երկրի տարածքում։
«Կառավարությունում, Արտգործնախարարությունում բոլորը նստած սպասում են նախագահի հրահանգին։ Այդ նույն ժամանակ BBC-ն, «Ազատությունը», «Ազատ Եվրոպան» ուղիղ հեռարձակումներ են կազմակերպում։ Դրանք ոչ միայն կողմնակալ են, այդ լրատվամիջոցները զանգվածային անկարգությունների կոչեր են հնչեցնում։ Ինչո՞ւ եք դուք հանդուրժում դա, չէ՞ որ դուք եք նրանց հավատարմագրել [Բելառուսի տարածքում]», - նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը այսօր խիստ քննադատության է ենթարկել նաև երկրում գործող ռուսական մի շարք լրատվամիջոցների՝ մասնավորապես «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականի բելառուսական տարբերակը։ Լուկաշենկոյի պնդմամբ՝ թերթը կողմնապահորեն է լուսաբանում երկրում մեկնարկած նախընտրական արշավը։
Նմանատիպ նյութեր
1251 դիտում
22:55 06-10-2015
Մեզ այսօր ռուսական բազաներ հարկավոր չեն, այն էլ` ռազմաօդային ուժերի. Լուկաշենկո
8362 դիտում
23:29 18-07-2015
44-ամյա Նժդեհը դանակահարել է շենքի բակում բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնող Արմենին
Այս բաժնից
892 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1354 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
931 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել