Գրոզնիում արգելել են կրակել հարսանյաց արարողության ժամանակ
Չեչնիայում արգելե են կրակել ավանդական չեչենական հարսանիքների ժամանակ: Այս մասին հայտնել է Գրոզնիի քաղաքապետ Մուսլիմ Խուչիևը:
Այսուհետ հարսանյաց արարողության ժամանակ արգելվում է հայտնվել ոչ սթափ վիճակում, կրակել և տորթ կտրել, ինչպես նաև արտասովոր անպարկեշտ շարժումներով պարել: Արգելված է նաև հարսի պարելը:
Արգելված է մոտենալ մարդկանց` պարզած ձեռքի հեռավորությունից մոտ: Չի կարելի նաև մեկ երեկոյի ընթացքում պարել ավելի քան երկու կամ ավելի զուգընկերուհիների հետ:
Քաղաքային իշխանությունները նշել են, որ ավանդական չեչենական հարսանիքի նման ձեռնարկը կազմվել է` հոգևոր-բարոյական դաստիարակության նպատակով: