Բուքմեյքերները չեն կասկածում, որ Յուրգեն Կլոպը կգլխավորի «Լիվերպուլը»
Բրիտանական բուքմեյքերական գրասենյակները խաղադրույք են վերցնում, թե ով կլինի «Լիվերպուլի» հաջորդ մարզիչը:
Գլխավոր հավակնորդ է համարվում Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որի նշանակման բումեյքերները գրեթե չեն կասկածում. ընդամենը 1.25 գործակից:
Չորս անգամ ավելի ցածր են գնահատվում Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հնարավորությունները՝ 4.50:
Բացի այդ, կարելի է խաղադրույք կատարել «Այաքսի» մարզիչ Ֆրանկ դե Բուրի (11.0) և «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիի (15.0) վրա: