211652_close_icon
views-count15592 դիտում article-date 17:49 04-10-2015

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում օծվեց նորակառույց «Կաթնաղբյուրը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 4-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում` եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ձեռամբ և հոգևոր դասի ներկայությամբ, հավարտ Սուրբ Պատարագի, նորաօծ Սրբալույս Մյուռոնով կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Խաչով և Սրբալույս Մեռոնով օրհնված ջուրը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանանում, որտեղ Սուրբ Հոգին իջավ այդ ջրի վրա: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ ջրով և գինով լվացվեց եկեղեցու բակում նոր կառուցված «Կաթնաղբյուրը», որից հետո եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ձեռամբ օծվեց այն: Երկու տարի է, որ եկեղեցու խաչքավորը Հրաչյա Պողոսյան է, ում աջակցությամբ էլ կառուցվեց գեղեցիկ աղբյուրը, որն անհրաժեշտություն էր այդ տարածքի համար: Հ. Պողոսյանը նշեց, որ ինքը տարիներ շարունակ Հայաստանի տարբեր եկեղեցիների խաչքավորն է եղել և հնարավորինս աջակցել` ինչով կարող է: Հավատացյալ ժողովուրդը օրհնված ջրից տուն տարավ` որպես բժշկություն և օրհնություն: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործջուրը բժշկում է հոգևոր և մարմնավոր ախտերը: Աստծո օրհնությունն ու ողորմությունը բոլորի հետ լինի: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր