211652_close_icon
views-count4712 դիտում article-date 21:46 13-02-2014

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ասեղ գցելու տեղ չկար

Այսօր` փետրվարի 13-ին, ժամը 19: 00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» կենտրոնը եկեղեցուն հարակից տարածքում կազմակերպել էր համերգ` «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող միջոցառումների շրջանակներում: Ներկաները հոգևոր, ժողովրդական և հայրենասիրական կատարումների ուղեկցությամ համախմբվել էին Տյառնընդառաջի խարույկի շուրջ: Իսկ միջոցառման ավարտից հետո ժողովուրդը մեծ ոգևորությամբ տուն էր տանում Եկեղեցուց ճրագը, որպեսզի հաղորդակից դառնան Տիրոջ լույսին ու ջերմությանը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի և Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+

Նմանատիպ նյութեր