211652_close_icon

Տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Իմ երազանքի Հայաստանը» ցուցահանդեսի բացումը

views-count1713 դիտում article-date 09:57 04-10-2015
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Նկարիչների միության ցուցասրահում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Իմ երազանքի Հայաստանը» խորագրով Գասպարյան արտ-ստուդիայի սաների ստեղծագործությունների թեմատիկ ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունում ներկայացվելու են նորարարական ոճով արված ապագայի Հայաստանի քանդակային մոդելներ, տպագրական և հաստոցային գրաֆիկա, բատիկ, խառը տեխնիկայով արված հաստոցային և գեղանկարչական ստեղծագործություններ, քարե բարձրաքանդակներ և այլն։ Ցուցահանդեսը ներկայացնում է հայ մանուկների ստեղծագործական զարմանահրաշ պոտենցիալը և մտքի անսահման թռիչքը:

Նմանատիպ նյութեր