211652_close_icon
views-count2879 դիտում article-date 19:33 15-04-2015

Տեղի կունենա «Անմոռուկ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. տեսանյութ

Ապրիլի 16-ին, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Վազգեն Համբարձումյանի «Անմոռուկ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, կատարված ջարդերի մասին, ինչպես նաև, թե ինչպես շատ ու շատ հայ մանուկներ ցեղասպանությունից հետո սփռվեցին աշխարհով մեկ: Ցավոք, նրանցից շատերն այսօր կազմելով ընտանիք՝ տեղյակ չեն իրենց ազգային ինքնության մասին… Սցենարի հեղինակներ են Գայանե Մարտիրոսյանն ու Գոհար Պետրոսյանը: Դերերում՝ Գրետա Մեջլումյան, Հովհաննես Օհանյան, Սուսաննա Սարգսյան, Ինա Ստեփանյան, Սեյրան Վանթյան, Մարատ Հովհաննիսյան, Նարեկ Բարսեղյան և այլք: Նշենք, որ ֆիլմը մայիսի 10-15 կմասնակցի Սեվաստոպոլում տեղի ունեցող «Победили вместе» մրցույթին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր