63691 դիտում
17:58 03-10-2015
Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում ասեղ գցելու տեղ չկար. գինու փառատոնը կայացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հոկտեմբերի 3-ին, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում, ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ գինու հերթական փառատոնը, որի ընթացքում ներկայացվեցին թատերական բեմադրություններ, խաղեր, պարեր, հնչեց ազգային երաժշտությունը:
Փառատոնի ժամանակ նաև տեղի ունեցավ գորգերի ցուցահանդես, տնական գինի արտադրողների շրջանում «Ոսկե տակառիկ-2015» լավագույն գինու մրցույթ, ինչպես նաև պանիր, տնական գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք:
Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարելի է վստահաբար նշել, որ փառատոնը կայացել է, իսկ մարդկանց հոսքը չէր դադարում, անգամ ժամանել էին մեծ թվով հյուրեր ԱՊՀ և եվրոպական երկրներից:
Միջոցառմանը ներկա էր նաև Վայոց Ձորի մարզպետը, իսկ ողջ ընթացքում ավտոմեքենաների անվտանգությունը պահպանում էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 765+
765+
Նմանատիպ նյութեր
62434 դիտում
19:09 06-10-2018
Վայոց Ձորի մարզում կայացավ «Արենի Գինու Փառատոնը», որը աննախադեպ մարդաշատ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
17361 դիտում
22:54 17-05-2015
Վանաձորում կայացավ «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը. դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)