Փախստականների պատճառով դադարեցվել է Լա Մանշի թունելի գնացքների աշխատանքը
Լա Մանշի նեղուցով գնացքների երթևեկությունը դադարեցվել է Ֆրանսիայի կողմից փախստականների հոսքի պատճառով, հաղորդում է gazeta.ru-ն:
Ավելի քան 100 անօրինական միգրանտներ փորձել են հաղթահարել պատնեշները և ներթափանցել թունել:
«Եվրաթունել» ընկերությունը հայտարարել է, որ միգրանտների «գրոհը» ծրագրված է եղել:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է ուղևորատար ու բեռնատար գնացքների երթևեկությունը: Ներկա պահին բրիտանական ու ֆրանսիական իրավապահ մարմինները աշխատում են թունելը միգրանտներից ազատելու ուղղությամբ: