1983 դիտում
10:56 03-10-2015
Արամ Մանուկյանը փաստեր չի ներկայացրել, հրապարակավ ներողություն կխնդրի՞ անհիմն հայտարարության համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը անդրադարձել է ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությանը և գրել. «Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած Մարալիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բնակիչներին էլերգիայի վճարման կտրոններ է բաժանել։ Պատգամավորն ասել էր, որ կարող է նաև համապատասխան կտրոններից ներկայացնել։
Պարզվում է՝ Ա. Մանուկյանը մինչ օրս որևէ փաստ չի ներկայացրել, չնայած արդեն 15 օր է անցել։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը պնդել է, թե ինքը ճիշտ է ասել: Թերթի դիտարկմանը, թե փաստերն ում է ներկայացրել, նա պատասխանել է, որ մանրամասները չի ցանկանում հայտնել։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը այն պատգամավորներից է, ով այդ օրերին մոտեցել էր Արամ Մանուկյանին ու խնդրել իրենց փաստեր ներկայացնել, քանի որ իրենք անձամբ են հետևել Մարալիկի ընտրություններին ու կտրոն բաժանելու որևէ դեպք չեն արձանագրել։ Ա. Մանուկյանը ՀՀԿ-ական պատգամավորներին ևս խոստացել է մի քանի օրվա ընթացքում փաստեր ներկայացնել։
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Սամվել Նիկոյանի հետ՝ պարզելու համար արդյոք Արամ Մանուկյանը այդ կտրոնների օրինակները հենց իրեն է փոխանցել. «Դուք ճիշտ եք, ես դիմել եմ իմ գործընկեր Արամ Մանուկյանին և ասել եմ հետևյալը՝ եթե Դուք ներկայացնում եք փաստը, որը կհաստատի Ձեր հայտարարությունը, ապա դա քրեորեն պատժելի արաք է, և ես Ձեզ հետ միասին ձեռնամուխ կլինեմ այդ խնդրի լուծմանը։...Ինքն ասաց, որ այդ ամենը ներկայացնելու է վարչապետին, ես էլ ասացի՝ ցույց տվեք վարչապետին, լրագրողներին, հանրությանը, բոլոր նրանց, ովքեր շահագրգիռ են։ Բայց քանի որ ես վստահ եմ, համոզված եմ, նման բան չկա, ասացի, որ դուք չեք կարող ցույց տալ քանի որ ուղղակի Ձեզ խաբել են, Ձեզ գցել են թյուրիմացության մեջ, դուք զուր եք պրովոկացիաների հավատացել»։
«Ակնհայտ է, որ Ա. Մանուկյանը տհաճ իրավիճակում է հայտնվել, քանի որ երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայում նա կամ փաստեր պետք է ներկայացնի կամ հրապարակավ ներողություն խնդրի՝ ապատեղեկատվություն տարածելու համար»։
Նմանատիպ նյութեր
2563 դիտում
09:13 04-05-2022
Լենա Նազարյանը ներողություն կխնդրի Թագուհի Թովմասյանից. դատարանի որոշում. «Ժողովուրդ»
32146 դիտում
15:05 12-02-2016
Էկվադորն ակնկալում է, որ Թուրքիան ներողություն կխնդրի նախագահի անվտանգության անդամների բռնի գործողությունների համար
24645 դիտում
16:22 07-03-2020
Չէ, ես սուրբ չեմ, բայց պատրաստ եմ ներողություն խնդրել, իսկ Նիկոլը պատրա՞ստ է, նա կխնդրի՞. Աշոտյան
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»