Արմեն Եղիազարյան. Լոռու մարզպետը նորից պարգևատրել է իրեն և մարզպետարանի որոշ ընտրյալների. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կցելով փաստաթղթերի լուսանկարներ:
«Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես նաև մարզի բնակչությունը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի որոշ ընտրյալների պարգևատրել է»,-գրել է պատգամավորը։
Կից հրապարակված փաստաթղթում երևում է, որ մարզպետը պարգևատրել է 16 աշխատակցի, այդ թվում՝ ինքն իրեն: Մարզպետի ստացած պարգևավճարի չափը կազմել է 496 հազար դրամ: