211652_close_icon
views-count1767 դիտում article-date 20:41 01-10-2015

«Կոնգրես» հյուրանոցում անցկացվեց Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի միջազգային գիտաժողովը . ֆոտոռեպորտաժ

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը անցկացրեց «Ներառական կրթություն. ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովին մասնակցեցին 100-ից ավելի մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ֆինլյանդիայից, Շվեյցարիայից, Շոտլանդիայից, Չեխիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից. այդ թվում` բուհերի պրոֆեսորներ, ներառական հաստատությունների տնօրեններ, բազմամասնագիտական թիմերի անդամներ, ոսուցիչներ, հասարակական կազմակերպությունների, ծառայություններ մատուցող կենտրոնների, կլինիկաների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Քննարկվեցին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց որակյալ կրթության, սոցիալիզացիայի հիմնահարցերը, մարտահրավերները, կնախանշվեն անելիքներ՝ հայրենական և միջազգային առաջավոր փորձի հիման վրա: Զեկուցմամբ հանդես եկան Ազգային ժողովի առողջապահության, մայրության եվ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր, Արա Բաբլոյան, Ռուսաստանի կրթության ակադեմիայի Շտկողական մանկավարժության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Նիկոլայ Մալոֆեևը և ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր Քեյթ Սմիթը: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր