211652_close_icon
views-count946 դիտում article-date 16:18 01-10-2015

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ֆրանսահայ անվանի երաժիշտ Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ ֆրանսահայ մեծանուն ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ: Ժան Տեր-Մերկերյանի կատարողական արվեստը հայկական ու ֆրանսիական մշակութային այցեքարտ էր ողջ աշխարհում: Հայաստանյան ու միջազգային բազմաթիվ համերգասրահներում նրա մատուցած երաժշտությունը մոգական ուժով միավորում էր տարածության ու ժամանակի սահմանները՝ հիացնելով բազմալեզու հանդիսատեսին: Չափազանց ջերմ էր Ժան Տեր-Մերկերյանի կապը հայրենիքի հետ, կապ, որի մեջ անսահման սեր ու նվիրվածություն, անկեղծություն ու գորով կար, ինչը մշտապես դրսեւորվում էր Հայաստան նրա յուրաքանչյուր այցի ու յուրաքանչյուր համերգի ժամանակ: Անկեղծորեն ցավակցում եմ անվանի երաժշտի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:

Նմանատիպ նյութեր