211652_close_icon
views-count1938 դիտում article-date 19:35 05-11-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ «Սրտի խոր ցավով տեղեկացա հայտնի պետական-քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ մեր պետական ու քաղաքական կյանքում նշանակալի հետք թողած մի գործիչ, ով, տասնամյակներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու տարբեր պաշտոններ, մշտապես իր պրոֆեսիոնալիզմն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրեց իր երկրին՝ երբեք անտարբեր չլինելով նրա ճակատագրի հանդեպ: Վլադիմիր Մովսիսյանն իր ծանրակշիռ ներդրումն ուներ ինքնիշխան Հայաստանի կայացման ու զարգացման գործում՝ երբեք չխուսափելով բարդ իրավիճակներում պատասխանատվություն վերցնելուց: Պատահական չէին այն մեծ հեղինակությունն ու հարգանքը, որ նա ուներ հասարակության մեջ: Վլադիմիր Մովսիսյանի մահը մեծ կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս եմ հայտնում եւ անկեղծորեն վշտակցում նրա հարազատներին ու մերձավորներին»:

Նմանատիպ նյութեր