211652_close_icon
views-count28751 դիտում article-date 15:33 18-06-2016

Սամվելը անչափահասին զրկել է կուսությունից, հղիացրել ու զղջացել արածի համար

Սամվել Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 21 տարին լրացած լինելով` քրեական գործով չպարզված օրը, Արմավիրի մարզի իրենց տանը, սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Թ.-ի հետ, որը հայտնաբերվել է «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՓԲ ընկերության կանանց կոնսուլտացիայի բաժին դիմելուց հետո, երբ Թ.-ի մոտ ախտորոշվել է 33 շաբաթական հղիություն: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է ամբաստանյալ Սամվել Գևորգյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և այդ հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ, Սամվել Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով։ Պատիժ նշանակելիս, դատարանն ամբաստանյալ Սամվել Գևորգյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ է դիտել այն, որ նա զղջացել և զղջում է կատարածի համար, նախկինում դատված, արատավորված չի եղել, խնամիքն են կինը, նորածին երեխան և վատառողջ հորեղբայրը։

Նմանատիպ նյութեր