YouTube-ը վճարովի կդառնա
YouTube–ը ծրագրում է վճարովի բաժանորդագրություն մտցնել և նախատեսում է բաժանորդագրության վճարովի ծառայությունը գործարկել հոկտեմբերի վերջին:
Համապատասխան նամակներն ուղարկվել են հեղինակային իրավունքի սեփականատերերին: Վերջիններս պետք է համաձայնեն վիդեոհոսթինգի գործածման նոր կանոններին մինչև հոկտեմբերի 22-ը, հակառակ դեպքում` նրանք չեն կարող հրապարակել իրենց տեսանյութերն ԱՄՆ-ում։
Պորտալը ծրագրում է միավորել բաժանորդագրային երաժշտական YouTube Music Key-ն: Այն գործարկվել էր անցած աշնանը բետա տարբերակով, որը թույլ կտա առանց գովազդի տեսանյութեր դիտել: Ծառայությանն արժեքն ԱՄՆ-ում ամսական կկազմի 10 դոլար։
Բաժանորդները կարող են տեսանյութեր նայել առանց գովազդների, ինչպես նաև ձայնագրել դրանք, որպեսզի նայել նաև առանց համացանցին միանալու։
Կվերաբերեն արդյոք այդ փոփոխությունները մյուս երկրներին՝ չի հաղորդվում։