1665 դիտում
22:23 14-04-2014
Արցախի զբոսաշրջավայրերի մուտքը կդառնա վճարովի.տեսանյութ
Զբոսաշրջիկների հոսքն Արցախն ակտիվանում է ապրիլի վերջին: Արցախ այցելողներին այս տարի նորամուծություներ են սպասվում: Մի քանի զբոսաշրջավայրերի մուտքը վճարովի է դառնում: Ծառայությունը կմատուցեն պետական ոչ առեւտրային կազմակերպությունները և մասնավոր ընկերությունները: Վարչապետ Արա Հարությունյանը ողջունում է փոփոխությունը, բայց վերապահում ունի: Օրենսդիրը փարատում է գործադիր մտավախությունները` օրենքի փոփոխությունից զբոսաշրջիկները միայն շահելու են:
Տիգրանակերտի մուտքն անցած տարվանից վճարովի է: Սա առաջին վճարովի զբոսաշրջավայրն է Արցախում: Մուտքի տոմսը 250 դրամ է, զբոսավարի մեկ ժամվա ծառայությունը՝ 2000, զբոսախնջույքի կազմակերպումը՝ 5000 դրամ: Սակագները նույնն են թե' հյուրերի, թե' տեղացիների համար: Մուտքն անվճար է դպրոցականների, զինծառայողների, ազատամարտիկների եւ թոշակառուների համար: Տիգրանակերտի թանգարանի տնօրենը վստահեցնում է, որ վճարը չի նվազեցրել այցելությունները: Տիգրանակերտից հետո վճարովի դարձավ Շահումյանի շրջանի Տաք ջուր զբոսավայրը: 2000-ամյա չինարի ծառի` հռչակավոր Տնջրու զբոսավայրի մուտքը ևս այս տարի վճարովի կդառնա:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26133]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
20:44 12-12-2024
Ֆրանսիայի մշակույթի նախարարը ցանկացել է Փարիզի Աստվածամոր տաճարի մուտքը դարձնել վճարովի
3613 դիտում
21:53 28-09-2015
YouTube-ը վճարովի կդառնա
1910 դիտում
10:36 24-09-2014
Facebook-ը վճարովի. ապատեղեկատվության հետքերով. տեսանյութ
Այս բաժնից
616 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
682 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
610 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար