Էրդողանը սպառնում է արգելափակել Facebookը և Youtube-ը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 30-ին Թուրքիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման ընտրություններից (ՏԻՄ) հետո կառավարությունը համացանցում սահմանափակումների մասին օրենքում ուղղումներ կմտցնի:
Խոսքը, մասնավորապես գնում է YouTube ծառայության և Facebook սոցիալական ցանցից օգտվելու արգելքի մասին:
«Մարտի 30-ից հետո նոր քայլեր կձեռնարկվեն այդ ոլորտում, այդ թվում՝ ամբողջական արգելք»,-հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիայում արդեն գործում է օրենք, որը թույլ է տալիս առանց դատարանի որոշման արգելափակել ցանկացած կայք: Օրինագիծը Թուրքիայի խորհրդարանի կողմից հավանության էր արժանացել այս տարվա փետրվարին: