Պյոտր Պորոշենկո. Պատերազմական գործողությունների հետևանքով Ուկրաինան ամեն օր կորցնում է 5 միլիոն դոլար
Երկրի արեւելքում պատերազմական գործողությունների հետևանքով Ուկրաինան ամեն օր կորցնում է 5 միլիոն դոլար: Այս փողերն Ուկրաինան կարող էր ծախսել պետության զարգացման համար: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այս խոսքերն է հաղորդում ՌԻԱ Նովոստին:
Նա նաեւ հաղորդել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ըստ էության չի աշխատում եւ կոնֆլիկտների լուծմանն ուղղված նրա գործողություններն էֆեկտ չունեն: