Պյոտր Պորոշենկո. Ոչ ոք ի զորու չէ կանգնեցնել Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր թվիթերում գրել է, որ Ուկրաինան նվաճել է իր անկախությունը՝ «ավտոկեֆալ եկեղեցի» կառուցելուց հետո:
«Մեր միասնական եկեղեցին ուկրաինական պետության հոգևոր հիմնասյունն էր դարձել: Մենք նվաճել ենք մեր անկախությունը, սակայն սա վերջը չէ, այլ միայն՝ սկիզբը, մեզ նախկինի պես միասնություն է անհրաժեշտ: Սակայն միանշանակ ոչ ոք ի վիճակի չէ կանգնեցնել Ուկրաինային և ուկրաինացիներին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Կիևում ստեղծվել ինքնուրույն գործող ավտոկեֆալ եկեղեցի՝ երկու ոչ կանոնիկ եկեղեցական կառույցների միաձուլման արդյունքում, որոնք գործում էին Ուկրաինայում:
Նոր եկեղեցու առաջնորդ դարձավ Եպիֆանիոս միտրոպոլիտը: