4184 դիտում
17:48 25-09-2015
Ի՞նչ պատժի արժանացավ ոստիկանների հասցեին հայհոյանքներ հնչեցրած եւ նրանց աշխատանքը խաթարած Լիանան
Ինչպես տեղեկացրել էինք, 34-ամյա Լիանա Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում դրսեւորելով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ շուրջ 15 րոպե վիճաբանել է ոստիկանության աշխատակիցների հետ, տվել հայհոյանքներ, որով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ ոստիկանության աշխատակիցների բնականոն աշխատանքը:
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Լիանա Եղիազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը