1804 դիտում
08:47 25-09-2015
Ամբողջ խնդիրը մեր քաղաքական կեցվածքի համար է. Ռազմիկ Պետրոսյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով: Վերջինս պարտքեր է ունեցել, և երբ զանգահարել են՝ պարտքն ուզելու համար, Հակոբյանը հայհոյել է զանգահարողի մորը, ինչն էլ պատճառ է դարձել դաժան հաշվեհարդարի: Այն ազատամարտիկները, որոնք համառ ջանքերով տեղի ունեցածը համարում էին քաղաքական հաշվեհարդար, այս քանի օրն «անհետացել» են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջիններս հավաքվել են իրար «գլխի», քննարկել են տեղի ունեցածը, իմացել՝ ով և ինչի համար են ծեծել ազատամարտիկին, այդ իսկ պատճառով ձայն չեն հանում:
Երեկ «Ժողովուրդ»-ին վերջապես հաջողվել է կապ հաստատել ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի հետ:
[b]–Պարո՛ն Պետրոսյան, Դուք տեղյա՞կ եք՝ իրականում ինչի համար են ծեծել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին:
[/b]
-Ես գիտեմ, որ քաղաղաքական դաշտ տեղափոխվելուց հետո են խոսակցությունները լինում: Ասում է՝ միշտ զգուշացրել են, որ հեռու մնա, ծեծել են: Մեզ ինչի համար էին քաշքշում՝ ինձ, «Արաբոյի» Մանվելին, կամ հետո Սուրիկին ծեծեցին, հետո պատգամավորի են ծեծում: Ամբողջ խնդիրը մեր քաղաքական կեցվածքի համար է: Այսինքն՝ մենք որ հանդուրժեցինք, հանդուրժելու արդյունքը սա է: Շարունակությունը տեսնում ենք: Ինչ դաշտ փորձեն տանել, մենք հասկանում ենք: Բնական է՝ մարդուն ամեն ինչ անում են քաղաքական կեցվածքի համար:
–[b]Ինչո՞ւ է Սմբատ Հակոբյանն այժմ հրաժարվում Ռուբեն Հայրապետյանի անունը տալ:[/b]
-Այդ մարդը միշտ էլ ասել է՝ Տիգրան կոչեցյալին ինքը տեսել է այդ մարդու թիկնազորում: Ինքը դրանից, հաստատ գիտեմ, որ չի հրաժարվում, որովհետև այդ մարդն ասում է՝ նրան է տեսել: Ուրիշ խնդիր է, որ ուրիշ Տիգրան են բերել, ներկայացրել: Հիմա այդ մարդը ասում է՝ իմ տեսած Տիգրանը չէ, ում մասին եղել է խոսքը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
10:23 08-05-2024
Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում երկրապահների դերն ու կատարած աշխատանքն անգնահատելի են. Ռազմիկ Պետրոսյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»