211652_close_icon
views-count3235 դիտում article-date 11:31 24-09-2015

Ի՞նչ ՀԷՑ-ի կտրոն, նման բան չկա. ԲՀԿ-ական պատգամավորը` Արամ Մանուկյանի հայտարարության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը զրուցել է Մարալիկից ընտրված ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետրոսյանի հետ՝ պարզելու արդյոք Արամ Մանուկյանը իր հայտարարությունը հաստատող ապացույց ներկայացրե՞լ է: -Ձեզ ևս հանձնարարվել է բացահայտել, թե Մարալիկի ընտրությունների ժամանակ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բնակիչներին էլէներգիայի վճարման ինչ կտրոններ է բաժանել։ Ի՞նչ եք պարզել, արդյոք իրականում նման բան եղել է։ - Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կտրոնի մասին է խոսքը։ Ի՞նչ ՀԷՑ-ի կտրոն, իրականում նման բան չկա, ես Արամ Մանուկյանին էլ եմ մոտեցել ասել եմ՝ իմ ընտրատարածքում է, ես ամեն ինչից տեղյակ եմ, ու խնդրում եմ մեկնաբանես թե ինչ կտրոնի մասին է խոսքը։ Այսքան տարիներ մենք քաղաքական պրոցեսներում ենք, ու առաջին անգամ եմ լսում, որ ինչ-որ ՀԷՑ-ի կտրոն են բաժանում բնակիչներին։ Արամ Մանուկյանն ասում է՝ ինչ-որ կիլովատ է գրված այդ կտրոնների վրա, բայց ո՞վ է տեսել նման կտրոն, դա անտրամաբանական է, ինչու նման բան պետք է լինի, նման հասկացողություն չկա։ - Արդյոք Դուք այն տեսակետի՞ն եք, որ իր ասածը փաստերով չհիմնավորելու դեպքում Արամ Մանուկյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի։ - Դա իր մտածելու խնդիրն է, բայց եթե նման քաղաքական հայտարարություն է արվել, բարձր ամբիոնից նման բան է ասվել, առանց փաստերի, ուրեմն դրանից հետո պետք է բարի լինես այն կամ հերքես...չգիտեմ, չեմ ասում ներողություն խնդրի կամ չխնդրի, բայց պետք է հայտարարվի, որ դեզինֆորմացիա է տրվել, իրեն սխալ տեղեկություն են տվել։

Նմանատիպ նյութեր