ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ Պետերբուրգում
Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ազգային գրադարանում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի ունեցավ ընդունելություն և «Հայաստանի մշակույթը. ավանդույթներ և այժմեականություն» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:
Ընդունելությանը մասնակցում էին ՌԴ արտաքին գործերի նախարարության, Սանկտ Պետերբուրգի Կառավարության, Լենինգրադի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված դիվանագետներ, հոգևորականներ, գիտական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:
Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով, խոսեց ՀՀ անկախության 24-ամյա կարևոր փուլերից` անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և շնորհակալություն հայտնելով դրանց իրենց մասնակցությունը բերած պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Այնուհետև ելույթներով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Դիվինսկին, Լենինգրադի մարզի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի առաջին տեղակալ Իննա Բիգոտսկայան, Ռուսաստանի ազգային գրադարանի տնօրեն Անտոն Լիխոմանովը:
Սանկտ Պետերբուրգի իշխանությունների ներկայացուցիչերի կողմից ընթերցվեցին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի շնորհավորական ուղերձներն ու մաղթանքները: