12263 դիտում
21:51 23-09-2015
«Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության տղաները հանդես են գալիս չկրկնվող, օրիգինալ նախաձեռնություններով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մարդիկ սովոր են սոցցանցերում հրապարակել նկարներ` քաղաքի կամ իրենց կյանքում տեղ գտած նոր երեւույթների մասին: Կարծում ենք, որ սա կլինի հաջորդ քայլն ու գիտակցված քայլը:
2013 թվականից հավաքում ենք տարբեր խցաններ: Որոշել էինք ընկերներով մաքուր պահել մեր քաղաքը, ինչու չէ, նաեւ Գինեսի ռեկորդ սահմանել՝ խցաններով աշխարհում ամենամեծ խճանկարը պատրաստելով: Հիմա երազանքն ուժի մեջ է, գործը առաջ է գնում:
Նոր խճանկարները նոր միջավայր կստեղծեն լուսանկարվելու համար եւ այս ճանապարհով կսկսվի մարդկանց գիտակցության մեջ տեղ գտնել ավելի արդիական ու կարեւոր արժեքներ:
Սկզբի համար որոշեցինք փոքր օրինակներ պատրաստել՝ երազանքների օդապարիկ, Բանկսիի ստեղծագործություններից, ժպտացող ուժեղ սայլակով երեխան եւ գունավոր տնակ՝ նվիրված աշխարհի բոլոր մանուկներին:
Աշխատանքների իրականացման գործընթացում իրենց աջակցությունն են ցուցաբերել Շիրակ կենտրոն Հկ-ն, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան, Գյումրու երիտասարդական բանկը, ԳՊՄԻ-ի ուսանողներ, Բարձրաբերդ համատիրություն եւ անհատ քաղաքացիներ:
Հիմնական աշխատանքներն իրականացնում են Հայկ Խառատյանը, Կարլեն Վարդերեսյանը, Մամիկոն Վարդերեսյանը, Դավիթ Հարոյանը, Արմեն Թումասյանը, վարպետ Հովհաննեսը, Արման Սարգսյանը եւ Արսեն Վարդանյանը:
«Գյումրին մեր տունն է» նախաձեռնությունն արդեն ունի 100.000 խցան եւ բոլորը հավաքվել են քաղաքի բնակիչների ջանքներով, ինչպես նաեւ համացանցում խճանկարների նկարները տարածելուց հետո արձագանքել են այլ քաղաքներից եւս:
Նախաձեռնության անդամները հույս են հայտնում, որ արձագանքները գնալով շատ մեծ ալիք կընդգրկեն եւ հնարավոր կլինի աջակիցներ գտնել եւ մի քանի խճանկարներ եւս ավելացնել Գյումրի քաղաքում: Սա մյուս կողմից դրական օրինակ կարող է հանդիսանալ մյուս բնակավայրերում ինքնակազմակերպման համար»:
[b]«Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը