211652_close_icon
views-count1898 դիտում article-date 16:33 22-09-2015

ԱՄՆ-ն նոր միջուկային մարտագլխիկներ կտեղակայի Գերմանիայում

Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի արևմտյան հատվածում մի քանի տասնյակ B61-12 տիպի միջուկային ռումբեր տեղակայել: Այդ մասին հայտնել է գերմանական ZDF հեռուստաալիքը: Նրա փոխանցմամբ՝ ռումբերը կտեղակայվեն Ռեյնլանդ-Պֆալց դաշնային երկրամասի Բյուխելի բունդեսվերի ռազմաբազայում: Փորձագետների գնահատմամբ՝ ներկա պահին ռազմաբազայում կա «սառը պատերազմից» մնացած 10-20 ամերիկյան միջուկային մարտագլխիկ:

Նմանատիպ նյութեր