211652_close_icon
views-count1399 դիտում article-date 13:30 22-09-2015

Խոշտանգման արդյունքում խոստովանել է չկատարած հանցագործությունը. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Ռուստամ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցը խոշտանգել է իրեն՝ բռունցքներով հարվածներ է հասցրել կրծքավանդակին, քաշքշել և հրել է: Այս կերպ՝ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցը հարկադրել է իրեն հետաքննիչի մոտ նախկինում տված բացատրությանը նույնաբովանդակ ցուցմունքներ տալ այն մասին, թե, իբր, անձնական օգտագործման համար թմրամիջոց է ձեռք բերել, որից հյուրասիրելու եղանակով՝ ապօրինի իրացրել է քաղաքացի Ն. Պ.-ին: Բացի այդ, հիշյալ բաժնի մեկ այլ ոստիկան սպառնացել է իրեն՝ հայտնելով, որ եթե չպնդի նախկինում հայտնած տեղեկությունները, ապա կդատապարտվի, ինչի արդյունքում տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 309.1 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր