211652_close_icon
views-count841 դիտում article-date 14:46 31-03-2015

Կիրառված բռնությունների արդյունքում քաղաքացին խոստովանել է իր և ընկերոջ չկատարած հանցագործությունը

Քաղաքացի Աղվան Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 12-ին գույքի գաղտնի հափշտակություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կիրառված բռնությունների արդյունքում խոստովանել է իր և ընկերոջ իրականում չկատարած հանցագործության դեպքը: Քաղաքացի Աղվան Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր