1089 դիտում
12:14 22-09-2015
Քննարկվել են Սիսակյան 3 վթարային շենքի վերաբնակեցման երրորդ փուլին առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հերթական անգամ հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Քննարկվել են բնակիչների վերաբնակեցման երրորդ փուլին առնչվող հարցեր:
Քաղաքապետի տեղակալը ներկաներին մեկ անգամ ևս ներկայացրել է բնակարանների փոխհատուցման կարգն ու ընթացակարգը, ինչպես նաև պատասխանել է ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին:
Վերաբնակեցման գործընթացն առավել կազմակերպված և արագ անցկացնելու նպատակով Վահե Նիկոյանը բնակիչներին հորդորել է նախապես պատրաստել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ հավելելով, որ այս փուլում ևս, ինչպես նախորդ բոլոր փուլերում, բնակարանների ընտրությունը կկատարվի վիճակահանությամբ: Հարկ է նշել, որ այս փուլը գործընթացի վերջին փուլն է, որով ամբողջությամբ ավարտվում է վերոնշյալ շենքի բնակիչների նոր բնակարաններում վերաբնակեցնելու գործընթացը:
Նմանատիպ նյութեր
712 դիտում
11:26 05-06-2015
Քննարկվել են Սիսակյան 3 վթարային շենքի երկրորդ փուլով վերաբնակեցմանն առնչվող հարցեր
1663 դիտում
22:08 26-11-2015
Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնության Սիսակյան 3 շենքի 17 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը
Այս բաժնից
922 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
955 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի