1383 դիտում
15:03 22-08-2015
Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 շենքի 45 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեի հանրակացարանային շենքի վերաբնակեցման ծրագրի 2-րդ փուլի վիճակահանությունը: Ծրագրի այս փուլում ներառված է 45 ընտանիք:
Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 45 ընտանիքների ներկայացուցիչները, վիճակահանության սկզբունքով, ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 շենքի հարկաբաժիններում առկա 1, 2 և 3 սենյականոց 45 բնակարանները: Հարկ է նշել, որ ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներն ընտրվել էին բնակիչների կողմից բաց քվեարկությամբ ընտրված շենքի լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված ցանկի համաձայն:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ:
Բնակարանների բաշխման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
22:08 26-11-2015
Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնության Սիսակյան 3 շենքի 17 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը
1812 դիտում
23:08 21-08-2015
Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնության շենքի 45 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը
1089 դիտում
12:14 22-09-2015
Քննարկվել են Սիսակյան 3 վթարային շենքի վերաբնակեցման երրորդ փուլին առնչվող հարցեր
Այս բաժնից
793 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել