712 դիտում
11:26 05-06-2015
Քննարկվել են Սիսակյան 3 վթարային շենքի երկրորդ փուլով վերաբնակեցմանն առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների վերաբնակեցման երկրորդ փուլում ընդգրկված 47 ընտանիքների հետ: Ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներն ընտրվել են դեռևս նախորդ հանդիպման ժամանակ բնակիչների կողմից բաց քվեարկությամբ ընտրված շենքի լիազոր անձի ներկայացրած ցանկի համաձայն:
Հանդիպմանը քննարկվել են վթարային շենքի երկրորդ փուլով վերաբնակեցմանն առնչվող, մասնավորապես բնակարանային հատկացումների հետ կապված հարցեր: Լսելով բարձրացվող բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները` տրվել են սպառիչ պատասխաններ:
«2013 թվականին մենք հաջողությամբ իրականացրեցինք Սիսակյան 3 շենքի բնակիչների վերաբնակեցման առաջին փուլը: Ինչպես և նշել էինք, ծրագրի 3 փուլերի արդյունքում այս տարի խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Փաստաթղթային անհրաժեշտ բոլոր ձևակերպումներից և հատկացումներից հետո երկրորդ փուլի մասնակիցները հնարավորություն կունենան տեղափոխվելու նոր բնակարաններ»,-ընդգծել է Վահե Նիկոյանը:
Վերաբնակեցման հերթական փուլի իրականացման նպատակով արդեն հաջորդ հանդիպմանը կկազմակերպվի բնակարանների հարկերի ընտրության վիճակահանություն:
Նմանատիպ նյութեր
1338 դիտում
20:20 18-12-2015
Քննարկվել են Շինարարների 35 շենքի 4-րդ կարգի վթարային մուտքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր
1607 դիտում
21:00 17-06-2016
Քննարկվել են Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր
1086 դիտում
12:14 22-09-2015
Քննարկվել են Սիսակյան 3 վթարային շենքի վերաբնակեցման երրորդ փուլին առնչվող հարցեր
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը