Բրազիլիայում մրցավազքի ժամանակ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. տեսանյութ
Բրազիլական Գոյանիայում կայացած Porsche GT3 սպորտային ավտոմեքենաների մասնակցությամբ ավտոմրցարշավի ժամանակ խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Շրջադարձի պահին մեքենաներից մեկը կողաշրջվել է և 9 պտույտ կատարելուց հետո վայրէջք կատարել գետնին:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Ներկայացնում ենք տեսանյութը: