5121 դիտում
09:25 25-06-2020
Կորոնավիրուսից մահացել է ղարաբաղյան շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը
Կորոնավիրուսից վախճանվել է 1988-90 թթ․ համաժողովրդական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Համլետը պատմական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր։
«Նիկոլ Դուման», (Երևան, 2002, 2003), «Դրո» (Երևան, 1999, 2000, 2007), «Սեբաստացի Մուրադ» (Երևան, 2003), «Սեդրակ Ջալալյան» (Երևան, 2009), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2010), «Պետոն» (Երևան, 1994), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011) մենագրությունների եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Նրա հետաքրքրության շրջանակը հիմնականում 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարն էր նեռառում։
Հետաքրքիր մարդ էր ու, ամենակարեւորը՝ ինքնատիպ»,-գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
508 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
928 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ